Երևան Դելյուքս Հյուրանոցը նորակառույց հյուրանոցային համալիր է` տեղակայված քաղաքի բիզնես կենտրոնում:
2004 թվականից սկսած Երևան Դելյուքսում հյուրընկալվել էն հաճախորդներ աշխարհի շուրջ 20 երկրներից:
Հյուրանոցի Ժամանակակից բիզնես ոճի ինտերիերի հիանալի համադրությունը անձնակազմի ջերմ ու ընտանեկան վերաբերմունքի հետ, մեր հաստատությունը դարձնում են անմոռանալի բնակության վայր Երևան այցելող գործարար խմբերի, ընտանիքների, տուրիստական խմբերի, անհատ ճանապարհորդների համար:
Եթե դուք առաջիկայում որոշել եք Հայաստան այցելել, ապա մեր հյուրանոցի հարմարավետ պայմանները, հայկական և եվրոպական խոհանոցի անչափ համեղ սնունդը, անձնակազմի հոգատար և ուշադիր վերաբերմունքը, Երևան քաղաքի տեսարժան վայրերին մոտ տեղակայված լինելը և մեր ճկուն գնային քաղաքականությունը կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում:
Երևան Դելյուքս Հյուրանոցի շենքի ճարտարապետությունը բարձր է գնահատվել ճարտարապետ մասնագետների կողմից` արժանանալով 2004 թ-ի լավագույն նախագիծ և կառույց մրցանակին:
Եթե որոշել եք Հայաստան Ձեր այցելության ժամանակ կանգ առնել Երևան Դելյուքս Հյուրանոցում, ապա մեր աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ նաև օդանավակայանից դիմավորման և ճանապարհման, Երևանում և Արցախում էքսկուրսիաների կազմակերպման և վարձույթով մեքենաներ ձեռք բերելու հարցում:

|